Նոր Արմավիրի 51-ամյա բնակիչը գողացել էր գյուղի դպրոցի բակում դրված տախտակներն ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի մի բնակիչ գողացել է գյուղի դպրոցի բակում դրված տախտակները:

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: 51-ամյա նորարմավիրցին հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ հոկտեմբերի 20-ին դպրոցի բակից ինքն է գողացել տախտակները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

--00—ԼՄ