Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել, հրդեհի տարածումը դեպի հարակից տներ կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Դեկտեմբերի 6-ին` ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին:

Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ:

--00—ԼՄ