Արարատի մարզում վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն դանակի 6 հարված են հասցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Հուլիսի 24-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի թվով 2 ծակած-կտրած վերքեր, կրծքավանդակի հետին պատի թվով 4 ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնեվնաթորքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Վեդիի քննչական բաժնի խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 49-ամյա Նշան Ս-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում վիրավորի բնակության վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համագյուղացի՝ 54-ամյա Վահան Խ-ի միջև, որի ժամանակ վերջինս կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Նշան Ս-ին։

Ըստ բժշկի հայտարարության՝ վիրավորի վրա եղել է դանակի 6 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վահան Խ-ին և հանցագործության գործիք դանակ հայտնաբերելու ուղղությամբ։

--00--ԱՀ