Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման հարցում ԵՄ աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

516091958d48c550c478d48ba7b310b7_M.jpg

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման հարցում Եվրամիության աջակցությունը։ Այս մասին Բաքվի IX գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն անհրաժեշտ փորձ ունի այս հարցում։ «Հարավային Կովկասը կարող է էլ ավելի կարեւոր տարածաշրջան դառնալ, եթե այստեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»,- ասել է Վրաստանի նախագահը։

Նա նաև ընդգծել է Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ «Ուկրաինայում պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարուոր է բոլոր երկրների համար միասին աշխատել եւ աջակցել միմյանց»,- հավելել է Զուրաբիշվիլին։

--00—ՀԶ