Մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

համապետական ծառատունկ





Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։

Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Ինչպե՞ս դիմել

Ծառատունկին մասնակցելու համար դիմումները մինչև մայիսի 4-ը ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի` մասնակիցների թիվ, կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլ.հասցե)։

Լրացուցիչ մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե 010 65 17 38  հեռախոսահամարով։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։



--00--ԱԱ