ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը։
22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում, իսկ նրա նախորդ ակումբը ռուսական «Տեքստիլշչիկն» էր։
Ալբերտ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:
--00—ՄՀ