ԳՇ պետի տեղակալն այցելել է N զորամիավորում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 18,  24 News

գշ

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։

Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։ ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։

--00—ՄՀ