Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հայ-թուրքական կարգավորման գործընթացը «հրաշալի զարգացում» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացին:  Դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»: Այս մասին գրում է ermenihaber

Նա մասնավորապես ասել է. «Այդ գործընթացն ընդունում ենք գոհունակությամբ: Ռուսաստանում կայացած և հաջորդն էլ Վիեննայում կայանալիք հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը (զարգացումները-խմբ.) իսկապես հուսադրող է: Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կարևոր նշան էր»:

--00--ՍԳ