Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, տեսնում ենք, որ առկա են կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Դեռևս կան հարցեր, որոնք ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար մնում են օրակարգում։ Մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել», - ասել է ԱՄՆ դեսպանը:

--0--ԿԿ