Երևանում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota RAV4-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված 51-ամյա Արա Պ.-ի վարած Jinbei մակնիշի և 67-ամյա Արամ Ղ-ի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդի է տեղափոխելիս եղել։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում

--00--ԱՀ