ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր, գրում եմ ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ և նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։
Կողմերն ընդգծել են նաև, որ լավ ներուժ կա տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրությունում:
--00—ԼՄ