Կորեայի ձոր թաղամասի տներից մեկից գողություն է արվել․ ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ոստիկանություն

Սեպտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 8-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կորեայի ձոր թաղամասի իր տան դուռը, մտել ներս, սակայն ոչինչ չեն գողացել, իսկ դուրս գալիս հանել տարել են մուտքի մոտ ամրացված տեսախցիկը:



Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացվել է տեղեկություն, որ հանցագործությունը կատարել են մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչներ 40 և 37 տարեկան երկու տղամարդ: Դեպքի հաջորդ օրը նրանք հայտնաբերվել են Նորագյուղում և բերման ենթարկվել Արաբկիրի բաժին: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին ներկայացվելուց հետո նրանք տվել են խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է:



Տղամարդիկ ձերբակալվել են: Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ՄՀ