Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

կորոնավիրուս

 Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 19 հազար 509-ով՝ հասնելով 6 միլիոն 844 հազար 049-ի։ Այս մասին վկայում են ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։  

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 798-ով՝ հասնելով 180 հազար 041-ի:

Ռուսաստանում բուժումը շարունակում է 551 հազար 973 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է օրական 19 հազար 217-ով ՝ հասնելով 6 միլիոն 112 հազար 035-ի:

--00—ՄՀ