Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1106 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվն ավելացել է 1106-ով։ Մահվան դեպքերի ընդհանուր է թիվը հասել է 232 775-ի։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

ՌԴ-ում ութ օր անընդմեջ արձանագրվել է մահվան ավելի քան 1000 դեպք։ Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 36 446-ով՝ հասնելով 8 316 019-ի։

 Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 26 973-ով՝ հասնելով 7213584-ի։

 --00—ՄՀ