Վ․Վոլոդինը շնորհավորել է Ա․Միրզոյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Քաղաքական

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը:

Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

--00--ԿԿ