Էջմիածնում տանը հոր հետ վեճի ժամանակ 33-ամյա որդին պայթեցրել է նռնակը, կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Հունիսի 26-ին՝ ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմանում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա, ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը, քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:



Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:



Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ