ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի սահմանին գերեվարված վեց հայ զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:

--00--ԱԹ