Որոշ շրջանակներ գալարվում են այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. 

«Ասք՝ այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը և գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավել ևս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որեւէ դավադրություն: 

Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան»:

--00--ԱԹ