Փաշինյանը նոյեմբերի 10-ին իրեն փրկած գեներալներին մի քանի ամսից դուրս շպրտեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համոզված է՝ ՀՀ իշխանությունները նպատակադրված կազմաքանդում են բանակը, իսկ Ադրբեջանի լկտի պահվածքը պայմանավորված է այն վստահությամբ, որ մենք ռազմաքաղաքական պոտենցիալ չունենք: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում՝ անելու են ամենը, որ Հայաստանն այլևս ոտքի չկանգնի:

«Դուխով», հայրենանվեր մարդկանց առանց պատրաստության տարան, շպրտեցին թշնամու երախը, բայց տեսնում էինք չէ՞, որ բանակը  2.5 տարի չի աշխատել»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը իշխանություն պահելն է՝ Արցախի, Սյունիքի, անգամ ամբողջ ՀՀ-ի ինքնիշխանության գնով:

«Նա անգամ գեներալներին ի շահ իր իշխանությունը պահելու օգտագործեց: Նրան նոյեմբերի 10-ին փրկած ու բունկերում պահած գեներալներին մի քանի ամսից դուրս շպրտեց, էլ ի՞նչ սպասել նրանից»,- նշել է Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ