Զինծառայողները մասնակցել են Ցեղասպանության տարելիցի արարողություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

ՊՆ

Ապրիլի 24-ին ԶՈՒ զորամասերի զինծառայողները և նրանց հարազատները մասնակցել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողություններին։ 

ՊՆ

Զինծառայողները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, զորամասերի մերձակա պուրակներում և այգիներում տեղակայված՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։

ՊՆ

 

ՊՆ

--00—ՄՀ