Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Լենա Նիկողոսյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

Նիկոլ ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Լենա Նիկողոսյանին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումների բաժնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Լենա Գալուստի Նիկողոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի (06-Գ27-17.3-Ղ3-1) պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

--00--ԱՀ