Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հոսպիտալից և կմասնակցի հաջորդ դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

հասարակական

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դուրս է գրվել Երևանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալից։ 

«Այս պահին տանը շարունակում եմ բուժումը և եթե ոչինչ արտառոց տեղի չունենա, կմասնակցեմ վաղվա դատական նիստին»,-24News-ին փոխանցեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին՝ Սեյրան Օհանյանի առողջական խնդիրների պատճառով:

--0--ԿԿ