Սեյրան Օհանյանի առողջական վիճակը չի լավացել․ նա կմնա «Մուրացան» զինվորական հոսպիտալում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը չի լավացել․ նա դեռ կմնա «Մուրացան» զինվորական հոսպիտալում»,- այս մասին 24News-ին հայտնեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ 

«Պաշտպանության նախկին նախարարի մոտ ախտորոշվել է մի քանի հիվանդություն և հայմորիտ։ Բուժման կարիք դեռ կա», - ասել է պաշտպանը ու հավելել, որ վաղվա՝ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստին Օհանյանը չի ներկայանալու․ ինքն այդ մասին դատարանին պատշաճ ծանուցել է։

--0--ԿԿ