Արցախի Չարեքտար գյուղի 21 առանձնատուն վերակառուցվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հասարակական

Չարեքտարում ծավալուն շինարարություն է ընթանում: Այդ մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից:

Նշվում է, որ ներկա պահին Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղի թվով 21 առանձնատներում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: 

Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց: Առանձնատների վերակառուցմանը զուգահեռ արդիականացվում են ենթակառուցվածքները: 

Հասարակություն
Հասարակություն

--0--ԿԿ