Ասացի՝ ինձ Բաքու տարեք, ուզում եմ առևտուր անել․ ինչու՞ են նրանք գալիս Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

«Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,-ասել է համայնքապետը:

--0--ԿԿ