Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Մմնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը:

Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»,- նշված է Մնացականյանի դիմումի մեջ:

--00--ԱԹ