Փաշինյանի որոշ կադրերի Մոսկվան շարունակում է չվստահել, և սա խնդիր է. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

«ՌԴ-ում չեն էլ թաքցնում, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ կա որոշակի անվստահություն, և մերոնք էլ չեն թաքցնում, որ, այո, կան որոշակի խնդիրներ Ռուսաստանի ղեկավարության հետ: Ես, ի դեպ, չեմ հիշում ժամանակահատված, որ ՀՀ-ՌԴ խնդիրներ լինեին և երկու տարիների ընթացքում մենք չկարողանայինք կարգավորել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին:

«Այդ խնդիրները կան, քանի որ կա որոշակի անվստահություն ռուսական կողմի մոտ, որի պատճառը մեր որոշ պաշտոնյաների նախկին հակառուսական հայտարարությունները և դիրքորոշումներ են, հետևաբար այդ անվստահությունը բնական է»,- նշել է փորձագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև ԱՄՆ-Չինաստան աճող լարվածությանն ու այդ գործընթացում Հայաստանի անելիքներին ու շահերի բախմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ