Բաքուն փոխում է հայկական մշակույթը՝ վերափոխելով Ծիծեռնավանքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի / Լաչինի / շրջանում՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։
Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։
Ըստ Trend գործակալության՝ Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ՝ վանքի վերականգնման ուղղությամբ։ Նշենք, որ Ադրբեջանը հայկական Ծիծեռնավանքը կոչում է «Աղօղլանի վանք»՝ փորձելով փոխել ոչ միայն դրա մշակութային, այլեւ պատմական ինքնությունը։
Աղբյուրը՝ westernarmeniatv.com
–00—ՍՊ