Ֆրանսիան ու ԱՄՆ-ն քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի հետ։ Բանակցություններին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը:
Քննարկվել են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խաղաղ բանակցությունները։ Ելիսեյան պալատից նշել են, որ կողմերն առավելապես քննարկել են խաղաղության շուրջ բանակցությունները, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտության ավարտին, իսկ քննարկումների թեմաներից մեկը դարձել է Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ կոալիցիայի աշխատանքը, որի նիստը տեղի է ունեցել մարտի 27-ին Ելիսեյան պալատում:
ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն է լիր հերթին X սոցիալական ցանցում գրել է․ «Փարիզ ենք ժամանել մեկ նպատակով՝ հասնել իրական, գործնական լուծումների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու համար»։
–00—ՍՊ