ԵՄ հանձնակատարի հետ քննարկել ենք պաշպանության ոլորտում համագործակցության հեռանկարները․ ՀՀ ԱԽՔ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 15-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկել ենք պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ներկայացրել եմ Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։
Գոհունակություն եմ հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:», – նշել է Գրիգորյանը։
–00—ԱՊ