Ուկրաինայի Ռադայի պատգամավորի սպանության գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանն օժանդակելու մեջ կասկածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը, որը բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Ըստ քննիչների՝ Արայիկ Ամիրխանյանը Ուկրաինայի անվտանգային ծառայությանը (ՈՒԱԾ) տվել է տուժածի գտնվելու վայրի մասին տեղեկություն։ Ըստ աղբյուրի՝ քննիչները կարծում են, որ Ամիրխանյանը շահել է ուկրաինացի նախկին պատգամավորի վստահությունը, հետևել է նրան, իսկ հետո ՈՒԱԾ-ին տեղեկություններ է տվել իր բնակության վայրի մասին։ Ամիրխանյանի համար, ըստ ամենայնի, դժվար չէր Կիվայի վստահությունը շահել։
Նա Ուկրաինայում 2010-ականների երկրորդ կեսին զբաղվել է ճանապարհային բիզնեսով, նրա անունը հաճախ էր հայտնվում «Ուկրավտոդորի» հետ կապված սկանդալներում։ Ավելին, 2021 թվականին Ամիրխանյանին կասկածում էին բյուջետային միջոցներից 500 մլն գրիվնա յուրացնելու մեջ, իսկ ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին նրան զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դա բացատրելով հայկական անձնագրով։
Հիշեցենք, որ Ուկրաինայում դավաճանության և մի քանի այլ հոդվածների մեջ մեղադրվող Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Կիվայի մարմինը հայտնաբերվել է ձյան մեջ՝ Սուպոնևո գյուղում։
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
-
Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան
-
ԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել
-
Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է