Բաքվից պատասխանել են հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը տարածաշրջանում լարվածության վերաբերյալ։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն իր մտահգությունն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ։
Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, թե իբր Ֆրանսիայի կողմից «Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը և նրա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում ԱԳ նախարարի՝ տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ»։
«Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը»,- ընդգծել է Հաջիզադեն։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փախստականների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է
-
Հակամարտությունը մեր տարածաշրջանի համար հղի է ծանր հետևանքներով․ արևելագետ
-
Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ
-
Թրամփը շարունակում է Իրանին հարվածելու իր «ռազմավարական սպասումը»
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է