Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա․ Սերդար Քըլըչ

11/04/2025 11:07 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Մենք ցանկանում ենք զարգացնել գործընթացը, կապի մեջ ենք Երևանի հետ, բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- մեկնաբանել է դիվանագետը հայկական կողմի հետ առաջիկա բանակցությունները։

–00—ՅՄ