Դատախազությունում իմ հետ կապված իրավական գործընթաց չկա, Փաշինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

«Ոչ, ոչ, ոչ։ «ԱՆԻՖ»»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ դատախազը ձեր հետևից է գալու «Անիֆ»-ի գործով, կա արդյոք նման իրավական գործընթաց և ասում են՝ այս գործընթացները պայմանավորված են ՔՊ վարչության առաջիկա ընտրություններով, ուզում են Ձեզ և Ձեր թիմակիցներին չեզոքացնել։

«Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ՝ շատ սխալ տեղում կլինեինք»,- ասաց Ավինյանը:

Հարցին էլ՝ Փաշինյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, Ավինյանը կարճ պատասխանեց՝ մտերիմ:

Իսկ թե ինչու Սարիկ Մինասյանը չհաղթեց Գյումրիում՝ Ավինյանը նշեց, թե ամենաբարձր ուժ ստացած ուժը Սարիկ Մինասյանն էր։  Սա Ավինյանը բնական է գնահատում, քանի որ պառլամենտական երկիր ենք։ 

–00–ԱՀ