Լավրովը մեկնում է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հայտնել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անթալիայի չորրորդ դիվանագիտական ​​ֆորումին։

Միջոցառմանը կներկայացվի ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։

–00–ԱՀ