Ռյուտեն համեմատել է սպառազինության արտադրության քանակը ՆԱՏՕ-ի երկրներում և Ռուսաստանում

05/04/2025 10:05 Չդասակարգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համեմատել է սպառազինությունների քանակը, որոնք արտադրվում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ներկայացնելով կոնկրետ թվեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։  

«Մենք արտադրում ենք այնքան զինամթերք մեկ տարվա ընթացքում, որքան Ռուսաստանը երեք ամսում»,-ասել է Ռյուտեն:

–00—ՅՄ