ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում ակնհայտորեն ոչ սթափ վիճակում հայհոյել էր լրագրողներին, նրան չէին կարողացել զսպել անգամ սեփական թիմակիցները։
Արդեն այսօր նա ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է մանդատից, սակայն պատրաստվում է մասնակցել ՔՊ վարչության առաջիկա ընտրությանը, քանի որ «կուսակցությունը առողջացման կարիք ունի»։
«Նավակ ճոճող» դիմելաձևով հայտնի Գաբրիելյանը ՔՊ հիմնադիրներից է։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Պատերազմի ամենաթեժ պահին ամենաթեժ կետում պաշտպանեց հայրենիքը․ այսօր Դավիթ Առուշանյանի հիշատակի օրն է
-
Վեհափառը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է շնորհել Արթուր Գրանցին
-
Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին․ մանրամասներ
-
Ծառայությունը բոլորիս պարտքն է․ բանակից ազատվելու օրինագիծը չպետք է ընդունվի․ Գեղամ Մանուկյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է