Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան

05/07/2025 19:49 Քաղաքական

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ակնկալում է, թե ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանը վերականգնում է «Ղարաբաղում գտնվող բոլոր կրոնական հուշարձանները՝ առանց որևէ կրոնական խտրականության»։

Հայտարարել է, թե «Իրևանի ղազիաթն» են վերականգնում «Մենք վերջերս վերականգնեցինք Իրևանի Ղազիյաթը։ Աստված օրհնի մեզ, մենք նույնպես կգնանք այդ հողերը և կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները այնտեղ, և մեր կրոնական գործիչները կաշխատեն այնտեղ»։

—00—ՍՊ