Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

17/07/2026 20:51 Միջազգային

Էնդի Բերնեմը դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը և նոր վարչապետը։ Այս մասին Միացյալ Թագավորությունում իշխող կուսակցության հատուկ համաժողովում հայտարարել է նրա Ազգային գործադիր կոմիտեի ղեկավար Շաբանա Մահմուդը։ Այս մասին հայտնում է bbc.com-ը:

Քաղաքական գործչին աջակցել են 403 լեյբորիստ պատգամավորներից 369-ը և կուսակցության հետ փոխկապակցված բոլոր արհմիությունները։

Դաունինգ սթրիթում առաջնորդների փոփոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։

_00_ՄԱ