Կադրային հարցերն ԱԺ-ում թեժ փուլ են մտել․ «իրենց մարդկանց» աշխատանքի տեղավորելու փորձեր են արվում

17/07/2026 15:49 Քաղաքական

Օգոստոսի երկուսին կձևավորվի ԱԺ 9-րդ գումարումը, այս պահին խորհրդարանը գտնվում է արձակուրդում, բայց աշխատակազմում կադրային փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, որոնք, 24News-ին հասած տեղեկություններով, այդքան էլ հարթ չեն ընթանում։

Ըստ լուրերի՝ ԱԺ 12 մշտական  հանձնաժողովների նախագահների առաջարդման փուլն արդեն ավարտվել է, հանձնաժողովներ ղեկավարելու հայտ են ներկայացրել նոր դեմքեր։

Ակտիվ մրցակցային պայքար է նաև հանձնաժողովների փորձագետների հաստիքների համար․ նոր նշանակումներ և հին կադրերի ազատումներ սպասվում են նաև այս շրջանակում։

24News-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում փորձագետների հաստիքներում ևս փոփոխություններ են սպասվում։ Այստեղ ակտիվ դերակատարում ունի Շիրակի նախկին մազպետ, արդեն նաև ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
 
24News-ի տեղեկություններով, նա ամեն ինչ անում է, որ որպես փորձագետ աշխատանքի ընդունի «իր մարդուն»՝ իր օգնական Լիլիթ Ծատուրյանին, ով ոչ մի կապ չունի առողջապահական համակարգի հետ։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, նա ամիսներ առաջ ցանկացել է ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում, սակայն  ՔՊ վարչության նիստում չի հաստատվել նրա թեկնածությունը՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով։

Հերմինե Միքայելյան

 

–00—ԱՊ