Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի

22/06/2026 08:22 Միջազգային

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X–ում գրել է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների արդյունքում վերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև ապասառեցվել են մի շարք ակտիվներ, գործարկվել Է Իրանի վերականգնման ծրագիրը։

Նա նաև նշել է, որ Պակիստան ու Կատարի միջնորդական կողմերի ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։