Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքն են արգելել Հայաստան

05/07/2025 21:41 Ներքին կյանք

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Պարզվում է` փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է:

Թեև Իգիթյանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թվականից մշտական բնակություն էր հաստատել իր հայրենիքում` Հայաստանում:

Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից»:

—00—ՍՊ