Էրդողանը պնդում է, թե ՀՀ-ն փոխել է վերաբերմունքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ
05/07/2025 14:50
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ նա ցույց է տալիս ավելի ճկուն դիրքորոշում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրման շահերից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ տարածաշրջանի զարգացումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից։
«Միջանցքը նոր թափ կհաղորդի Միջին միջանցքի զարգացմանը։ Թուրքիայի ապրանքները կկարողանան ավելի արագ հասնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղղված բեռները կանցնեն Թուրքիայի տարածքով»,- ասել է նա։
–00—ՅՄ