Հնդկաստանը ԱՄՆ-ին սպառնում է մաքսատուրքերով

04/07/2025 22:09 Միջազգային

Հնդկաստանը մտադիր է մաքսատուրքեր սահմանել որոշ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ կողմից ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման սակագների բարձրացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Առևտրի համաշխարհային կազմակերպություն ուղարկված Հնդկաստանի ծանուցմանը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի նոր սակագները կանդրադառնան Հնդկաստանից տարեկան շուրջ 2.9 միլիարդ դոլարի ներմուծման վրա, ինչի հետևանքով ամերիկյան ապրանքներից գանձվելիք մաքսատուրքերի ծավալը կհասնի 723.75 միլիոն դոլարի։

Հնդկական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի սակագնային որոշումները միակողմանի քայլ են՝ նպատակաուղղված ԱՄՆ արդյունաբերության պաշտպանությանը, ինչը խտրական ազդեցություն է ունենում հնդիկ արտահանողների վրա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։