Իրանը խաղաղության կողմնակից է, շարունակում է անսասան մնալ իր անվտանգության պաշտպանության հարցում

03/07/2025 21:42 Տարածաշրջան

Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց, միաժամանակ, վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։

«Մենք հարուստ փորձ ունենք իրանական մշակույթի և քաղաքակրթության սրտում՝ մարդկության տառապանքները մեղմելու համար»,-ասել է Փեզեշքիանն Իրանի բնական և պատմական վայրերը ցուցադրող տեսանյութերին կից գրառման մեջ։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը լի է գեղեցկությամբ, բարեկամությունն առատ է երկրի յուրաքանչյուր անկյունում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

—00—ՍՊ