Կայացել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը․ ինչ են քննարկել այս անգամ․ մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ զրույցում նշել է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պուտինը Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին։
ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին Թրամփին հայտնել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է ուկրաինական հակամարտության բանակցային լուծում փնտրել:
ՌԴ նախագահն ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի վերացնել առճակատման բոլոր արմատական պատճառները։
Թրամփն էլ իր հերթին Պուտինի հետ զրույցում կրկին բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի մասին հարցը։
Հաղորդվում է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Պուտինը Թրամփի հետ զրույցում ընդգծել է Մերձավոր Արևելքում քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման կարևորությունը:
—00—ՍՊ