Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է Sputnik Ադրբեջանի տնօրենին և խմբագրին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ։
Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ, նրանք ապահովված են դեղորայքով և սննդով, իրենց նորմալ են զգում, ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի ուշ հայտնեցիքն՝ Sputnik Ադրբեջանի՝ ձերբակալված բոլոր 5 աշխատակիցները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, ազատ են արձակվել գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրությունում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։
Ավելի ուշ Բաքվի Խաթայի դատարանը 4 ամսով կալանավորել է լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին:
—00—ՍՊ