Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

ՙԵրբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար՚:
Սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի անկեղծ խոստովանությունն է։ Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության և հավատքի սեփական ուժերի հանդեպ:
ՙԲայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես սկսեցի հավատալ, որ կարող եմ, որ արժանի եմ, որ կյանքում հնարավոր է հասնել լուրջ բանի, եթե հավատում ես ինքդ քեզ: Այս ծրագիրն ինձ օգնեց հասկանալ, որ երբ անկեղծ ես, նվիրված և աշխատում ես ամբողջ սրտով՝ դռները բացվում են՚:
Ահա այսպես են նկարագրում իրենց հաղթանակը ծրագրի հաղթող ուսանողները, ովքեր, ինչպես իրենք են պատմում, սկզբում կարծել են, թե ոլորտն իրենցը չէ: Բայց ոգեշնչվելով ուսանողներին աջակցելու գաղափարից՝ փորձել են և դարձել ծրագրի հաղթող:
Շտապի´ր դառնալ ծրագրի մասնակից, հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:
Մասնակցության հայտը կարող ես լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
–00—ՅՄ