Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

03/07/2025 10:30 Ներքին կյանք

ՆԳն-ն հայտարարություն է տարածել․ որտեղ ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Խնդրում ենք չանհանգստանալ»։

—00—ՄԱ