Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա իր իսկ հայտարարագրի բովանդակության համար՝ մեր կողմից հրապարակված։ Մենք, պաշտոնական աղբյուրներին հղում տալով, տեղեկացրել էինք, որ նախարարը չորս տարում երկու բնակարան է գնել. առաջինը՝ 2018-ին, իսկ մյուսը` 4 տարի անց։ Փաստ, որը նախարարն է ներկայացրել։
Բայց փոխանակ պարզաբանելու՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, նախարարը սկսել է Նիկոլ Փաշինյանի ոճին հարազատ բառապաշարով թիրախավորել լրատվամիջոցին, հետո էլ տեսանյութ նկարել՝ ազդարարելու, թե ունի ընդամենը մեկ «Ժիգուլի»՝ 1992 թվականի արտադրության։
Հասկանալի է, որ նա այդ «Ժիգուլի»-ով աշխատանքի չի գնում եւ վերջերս էլ, երբ վթարի էր ենթարկվել, հենց ծառայողական ավտոմեքենայով էր եղել:
Մեծ ռետինով իր անցյալից նախկին ՀՀԿ_ական լինելը «ջնջած» Գեւորգ Պապոյանը մոռացել է, որ ինքը ժողբաստիոնի նախարար է, եւ իր հիմնական գործը հաշվետու լինելն է հանրության առջեւ»։
–00—ՍՊ